Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


434-Ա 10.02.2020թ.


Ն.ՉԱՐԲԱԽԻ 15-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.39 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ
ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք են հանդիսացել Թելման Հարությունյանի դիմումը՝ Ն.Չարբախի 15-րդ փողոցի հ.39 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:
Բարձրացված հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 06.07.2017թ. հ.Հ-8917 արխիվային տեղեկանքը, Երևան քաղաքի ժողովրդական պատգամավորների Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 10.11.1994թ. հ.38/8 որոշումը և Ն.Չարբախի գյուղի խորհրդի գործադիր կոմիտեի 07.11.1994թ. նիստի հ.17 արձանագրության քաղվածքը:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Ն.Չարբախի 15-րդ փողոցի հ.39 հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 387.46քմ՝ Ն.Չարբախի գյուղի խորհրդի գործադիր կոմիտեի 07.11.1994թ. նիստի հ.17 արձանագրության քաղվածքում ամրագրված՝ 370.0քմ մակերեսի փոխարեն։
Քննարկվող հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1), 2), 3) կետերով սահմանված պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և գտնվում է հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 8-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 135-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդված-ներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետու-թյան և քաղաքաշինության վարչության 15.10.2019թ. հ.18-06/1-Հ-9666 եզրակացությունը.
1.Սահմանել, որ Ն.Չարբախի 15-րդ փողոցի հ.39 հասցեում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 370.0 քմ։
2. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330 որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Ն.Չարբախի 15-րդ փողոցի հ.39 հասցեում գտնվող 370.0քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն /օգտագործման նպատակը/՝ բնակելի կառուցապատման։
3. Հողամասի սահմանները որոշվում են 370.0քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով։
4. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում՝ համաձայն կից ներկայացված նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանքի/։
5. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
7. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                  Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ