Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


439-Ա 10.02.2020թ.


2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 01/18-07/1-Ք-324-349 ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ (ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ
ԱՌԱՋԱԴՐԱՆՔՈՒՄ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նոր Երևան» սահմանափակ պատասխանատվության ընկերության 2019 թվականի դեկտեմբերի 25-ի դիմումը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
1. Երևանի քաղաքապետի կողմից «Նոր Երևան» սահմանափակ պատասխանատվությամբ և «Հայկական էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություններին 2019 թվականի մայիսի 7-ին տրված N 01/18-07/1-Ք-324-349 նախագծման թույլտվության մեջ /ճարտարապետահատակագծային առաջադրանքում/, «ՆԱԽԱԳԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ» բաժնում՝ «սեփականություն» բառը փոխարինել «կառուցապատում» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրվանից:
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի վրա:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                               Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ