Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

03.12.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4528-Ա 03.12.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի Հ.3325-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 26-ի N146-Ա որոշումը և Երևանի ավագանու ԻՄ ՔԱՅԼԸ խմբակցության առաջարկը.
1. Երևանի քաղաքապետի 2018 թվականի հոկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի ավագանու մշտական հանձնաժողովների կազմերը հաստատելու մասին» հ.3325-Ա որոշման հավելվածի Իրավական հարցերի մշտական հանձնաժողով սյունակի 2-րդ կետում «Հայկ Հովհաննիսյան» բառերը փոխարինել «Արմեն Գալջյան» բառերով, 9-րդ կետում «Արմեն Գալջյան» բառերը փոխարինել «Հենրիկ Հարթենյան» բառերով:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                         Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ