Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

04.12.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4530-Ա 04.12.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N2774-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով.
1. Երևանի քաղաքապետի 2019 թվականի օգոստոսի 2-ի «Քանաքեռ-Զեյթուն բարեկարգում» փակ բաժնետիրական ընկերության հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը, 2019 թվականի եկամուտների և ծախսերի ու դրամական միջոցների հոսքերի նախահաշիվները հաստատելու մասին» N2774-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1) որոշմամբ հաստատված N1 և N2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն համապատասխանաբար N1 և N2 հավելվածների:
2) որոշումը լրացնել նոր 3.1 կետով հետևյալ բովանդակությամբ՝
«3.1 Սույն որոշման N3 հավելվածի գործողությունը տարածվում է սույն թվականի մայիսի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա»:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի և «Քանաքեռ-Զեյթուն բարեկարգում» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի վրա:
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հր. Սարգսյանի վրա:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                            Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ