Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.12.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4545-Ա 09.12.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ Հ.71 ԵՐԹՈՒՂՈՒ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՔԱՆԱԿԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի Հ.2911-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարի 03.12.2019թ. հ.14/115722Հ զեկուցագիրը.
1.Երևանի քաղաքապետի 2012 թվականի մարտի 30-ի «Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցը հաստատելու մասին» հ.2911-Ա որոշման N 2 հավելվածում ընդգրկված միկրոավտոբուսային հ.71 երթուղին շարադրել հետևյալ խմբագրությամբ.

2.Հանձնարարել Երևան քաղաքի ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների մրցույթների կազմակերպման և անցկացման մրցութային հանձնաժողովի նախագահին՝ սահմանված կարգով կազմակերպել Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ.71 երթուղու համալրման աշխատանքները։
3.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարին՝ Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ.71 երթուղու համար կնքված ավտո¬բուսային կանոնավոր փոխադրումների իրականացման պայմանագրում կատարել համապա¬տասխան փոփոխություն։
4.Հանձնարարել «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենին՝ Երևանի ներհամայնքային միկրոավ-տոբու¬սային հ.71 երթուղու համար կնքված երթուղու սպասարկման ծառայու¬թյուն¬ների մատուցման պայմա¬նագրում կատարել համապատասխան փոփոխություն։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատ¬վու¬թյունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարի վրա:
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                         Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ