Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.12.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4569-Ա 10.12.2019թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի Հ.156-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ Գ.ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.175/8 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Նինա Բաղրամյանի դիմումը՝ Գ.Բաշինջաղյան փողոցի հ.175/8 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող կաթսայատունը հասարակական շինության վերակառուցելու, զբաղեցրած հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 15.11.2018թ. հ.15112018-01-0222 վկայականը, հ.01/18-07/2-11830 նախագծման թույլտվությունը /ճարտարապետահատակագծային առաջադրանք/, համաձայն որի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 15.11.2018թ. հ.15112018-01-0222 վկայականում ամրագրված նախկին կաթսայատան շինությունը ենթակա է հասարակականի /հյուրատան/ վերակառուցման և ընդլայնման՝ լրացուցիչ հարկի իրականացման:
Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 26-ի հ.156-Ա որոշմամբ՝ Երևան քաղաքի Գ.Բաշինջաղյան փողոցի հ.175/8 հասցեում գտնվող 670.7քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը «արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության» հողերի կատեգորիայից փոխադրվել է «բնակավայրերի» հողերի կատեգորիա։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 21.02.2019թ. հ.18-08/144 եզրակացությունը.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ Գ.Բաշինջաղյան փողոցի հ.175/8 հասցեում գտնվող 670.7քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել հասարակական կառուցապատման:
2. Հողամասի նկատմամբ փոխված գործառնական նշանակությամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում՝ համաձայն կից ներկայացվող նախագծման թույլտվության /ճարտարապետահա-տակագծային առաջադրանքի/:
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                       ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ