Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.12.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4576-Ա 10.12.2019թ.


ԲՈՒԶԱՆԴԻ ՓՈՂՈՑԻ Հ.Հ.8, 8/1 ԵՎ Հ.8 ՇԵՆՔԻ՝ Հ.Հ.3, 3Ա, Հ.8Ա ՇԵՆՔԻ՝ Հ.Հ.7, 7Ա ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Ի ԷՄ ՍԻ» և «Օլդ Սիթի» փակ բաժնետիրական ընկերությունների գրությունը՝ Բուզանդի փողոցի հ.հ.8, 8/1 և հ.8 շենքի՝ հ.հ.3, 3ա, հ.8ա շենքի՝ հ.հ.7, 7ա հասցեներում գտնվող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով «Օլդ Սիթի» ՓԲԸ-ին օտարելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 01.06.2016թ. հ.01062016-01-0025, 20.06.2016թ. հ.20062016-01-0189, 13.04.2018թ. հ.13042018-01-0021, 01.06.2016թ. հ.01062016-01-0153, 01.06.2016թ. հ.01062016-01-0092, 01.06.2016թ. հ.01062016-01-0111 վկայականները, չափագրության աշխատանքներ իրականացնող որակավորում ունեցող «Գևորգ Աբրահամյան Սուրիկի» Ա/Ձ-ի կողմից 22.02.2019թ. տրված եզրակացությունը՝ համաձայն որի քննարկվող տարածքում գտնվող շինությունները քանդված են:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ վերոհիշյալ հասցեում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 114.95քմ, որը ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի հ.1517-Ն որոշմամբ՝ Երևան համայնքին չի փոխանցվել:
Քննարկվող՝ 114.95քմ մակերեսով հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, և 3 կետերի պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում, գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 1-ին գոտում:
ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող հողամասը բնակավայրերի նպատակային նշանակության անցումային բուֆերային գոտում է, որն իր մեջ կարող է ներառել և բնակելի և հասարակական կառուցապատում:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 6-ի հ.1227-Ա որոշումը՝ «Օլդ Սիթի» փակ բաժնետիրական ընկերությանն են վաճառվել ՀՀ կառավարության որոշումներով հանրային գերակա շահ ճանաչված տարածքներում գտնվող, «Ի ԷՄ ՍԻ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող հողամասերը:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն, 2013 թվականի օգոստոսի 29-ի հ.945-Ն, 2014 թվականի նոյեմբերի 6-ի հ.1227-Ա, 2017 թվականի ապրիլի 27-ի հ.433-Ա, 2017 թվականի հունիսի 1-ի հ.585-Ն, 2018 թվականի դեկտեմբերի 27-ի հ.1528-Ն, 2018 թվականի նոյեմբերի 15-ի հ.1376-Ա որոշումներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետի և ընկերության միջև 2018 թվականի դեկտեմբերի 14-ին կնքված պայմանագրի 5.6 կետը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 17.05.2018թ. հ.18-06/1-Ք-281, 31.01.2019թ. հ.18-06/2-3431, 25.10.2019թ. հ.18-06/1232, 18.11.2019թ. հ.18-06/1339 եզրակացությունները, ինչպես նաև ընկերությունների կողմից Երևանի քաղաքապետարան ներկայացված 04.10.2019թ. հ.19/92325 գրությունը.
1. Սահմանել, որ Գլխավոր պողոտայի Բուզանդի փողոցի հ.հ.8, 8/1 և հ.8 շենքի՝ հ.հ.3, 3ա, հ.8ա շենքի՝ հ.հ.7, 7ա հասցեներում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 114.95քմ:
2. Հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Գլխավոր պողոտայի Բուզանդի փողոցի հ.հ.8, 8/1 և հ.8 շենքի՝ հ.հ.3, 3ա, հ.8ա շենքի՝ հ.հ.7, 7ա հասցեներում գտնվող 114.95քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ բնակելի կառուցապատման։
4. Բուզանդի փողոցի հ.հ.8, 8/1 և հ.8 շենքի՝ հ.հ.3, 3ա, հ.8ա շենքի՝ հ.հ.7,7ա հասցեներում գտնվող 114.95քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել (վաճառել) «Օլդ Սիթի» ՓԲԸ-ին՝ տարածագնահատման 1-ին գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 6897000 (վեց միլիոն ութ հարյուր իննսունյոթ հազար) ՀՀ դրամ և փոխանցել 900005290417 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
5. Բուզանդի փողոցի հ.հ.8, 8/1 և հ.8 շենքի՝ հ.հ.3, 3ա, հ.8ա շենքի՝ հ.հ.7, 7ա հասցեներում գտնվող 114.95քմ մակերեսով հողամասին տրամադրել «Բուզանդի փողոց, հ.8/1» հասցեն:
6. Տեղեկացնել ընկերությանը, որ սույն որոշման կայացման օրվանից, 15-օրյա ժամկետում, հողամասի կադաստրային արժեքը չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։
7. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` հողամասի կադաստրային արժեքի վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացնելուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում, Երևանի քաղաքապետի անունից, «Ի ԷՄ ՍԻ» և «Օլդ Սիթի» փակ բաժնետիրական ընկերությունների հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
8. Ընդունել ի գիտություն, որ հողամասի առուվաճառքի մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
9. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտեի և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին:
10. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

11. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա։
12. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                               Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ