Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.12.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4577-Ա 10.12.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երկկողմ համագործակցության հարցերի քննարկման և փորձի փոխանակման նպատակով, ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով.
1. Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը` 2019 թվականի դեկտեմբերի 17-ից 20-ը գործուղել Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա` հետևյալ կազմով.
Հայկ Սարգսյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Դավիթ Գևորգյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Էդգար Կիրակոսյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետ
Արմեն Հարությունյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի միջոցների հաշվին, բացառությամբ՝ գիշերավարձի, որը հոգում է հրավիրող կողմը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                               Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ