Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.12.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4618-Ա 11.12.2019թ.

 

16 ԹԱՂԱՄԱՍԻ Հ.47 ՇԵՆՔԻ ՄՈՏ ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ
ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ռուբեն Հակոբյանի դիմումը`16 թաղամասի հ.47 շենքի մոտ գտնվող ավտոտնակի /անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 16.12.1998թ. հ.075536 վկայական/ զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:
16 թաղամասի հ.47 շենքի մոտ գտնվող անշարժ գույքի կադաստրային արժեքը կազմում է 535075 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ, 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2018թ. դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշման հավելվածով.
1. Լիազորել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Ռուբեն Հակոբյանի հետ կնքել համաձայնագիր՝ 16 թաղամասի հ.47 շենքի մոտ գտնվող ավտոտնակի զբաղեցրած 41 քմ մակերեսով հողամասի համար, 1998 թվականի նոյեմբերի 27-ին կնքված վարձակալության հ.ՓԲ-782 01/264 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1)պայմանագրի 19-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը:».
2)պայմանագրի 5.2 ենթակետից հանել «այդ թվում իրականացնել կապիտալ շինարարություն`» բառերը.
3) պայմանագրի 5.5 ենթակետից հանել «կամ օտարել հողի վրա կատարված բարելավումները և ամրակայված անշարժ գույքը՝ հօգուտ Վարձատուի» բառերը.
4) պայմանագրի 7-րդ կետը լրացնել նոր՝ 7.6 և 7.7 ենթակետերով, հետևյալ բովանդակությամբ.
«7.6 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխության անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:».
«7.7 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված (դադարած)՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից 3 ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ վարձատուի դիմումի հիման վրա:».
5) պայմանագրի 4-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«Հողամասի կադաստրային արժեքը պայմանագրի կնքման պահին 1 քմ-ի համար կազմում է 4524 ՀՀ դրամ:».
6) պայմանագրի 9-րդ կետում «10» թիվը փոխարինել «3» թվով, իսկ «1413» թիվը` «5565» թվով.
7)պայմանագրի 13-րդ կետում «103009220044» թիվը փոխարինել «900055313135» թվով.
8)պայմանագրի 15-րդ կետում «0.25» թիվը փոխարինել «0.05» թվով:
2. Ռուբեն Հակոբյանին պատկանող ավտոտնակին տրամադրել «Նորաշեն թաղամաս, հ.47 շենք, ավտոտնակ հ.11» հասցեն:
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանը՝ սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտեի ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին:
4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա:
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

  

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                  Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ