Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.12.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4629-Ա 11.12.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի Հ.893-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով ինքնակամ կառույցի արտաքին չափերի մասին «ԱՐՏԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից 18.11.2019թ. տրված եզրակացությունը /20.12.2012թ. տրված հ.0255 որակավորման վկայական/, ինչպես նաև «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի կողմից լիազորված անձ Վլադիմիր Երանոսյանի 18.11.2019թ. հ.Ե-2054 դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2019թվականի մարտի 27-ի «Ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին» հ.893-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1.Աշտարակի խճուղի, հ.49 հասցեում սեփականության իրավունքով (սեփականության իրավունքի գրանցման 07.07.2008թ. հ.2460097վկայական) իրավաբանական անձ «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ–ին (գրանցման համարը՝ 80.110.00886, տրված 27.05.2004թ.) պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 2982.5քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (արտադրական շինություն), ինքնակամ բացված դռները 2/երկու/ հատ, ինքնակամ բացված պատուհանները 3/երեք/ հատ ճանաչել օրինական։
2) Որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «8455230 (ութ միլիոն չորս հարյուր հիսունհինգ հազար երկու հարյուր երեսուն)» բառերը փոխարինել «9405375 (ինն միլիոն չորս հարյուր հինգ հազար երեք հարյուր յոթանասունհինգ)» բառերով։
3) Որոշման 2-րդ կետի 1-ին և 3–րդ ենթակետով նախատեսված ժամկետը սահմանել 60-օրյա՝ սույն որոշման ընդունման պահից
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                               Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ