Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.12.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4671-Ա 11.12.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ԴԱՎԹԱՇԵՆԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ Հ.21/2 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԺՈՐԱ ԲԱԼԱԲԵԿԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ժորա Բալաբեկի Մանուկյանի (ծնված 22.09.1947թ.) դիմումը։ Երևանի Դավթաշենի 1-ին փողոցի հ.21/2 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 309.08քմ, որից 300.0քմ մակերեսով հողամասը Ժորա Բալաբեկի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 24.09.2019թ. հ.01-0489, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 21.10.2019թ. հ.18036 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 04.10.2019թ. հ.20-Ել-1781 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Դավթաշենի 1-ին փողոցի հ.21/2 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Դավթաշենի 1-ին փողոցի հ.21/2 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ժորա Բալաբեկի Մանուկյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 300.0քմ մակերեսով հողամասին կից 9.08քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 9.08քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Դավթաշենի 1-ին փողոցի հ.21բ հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Դավթաշեն 1-ին փողոց հ.21/2 տուն>>։
3.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։




ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                           Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ