Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.12.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4672-Ա 11.12.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ 8-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.7/3 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎՈԼՈԴՅԱ ԱՐՏԱՎԱԶԴԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, ԼՈՒՍԻԿ ՊԱՐԳԵՎԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, ԱՐՄԻՆԵ ՎՈԼՈԴՅԱՅԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Վոլոդյա Արտավազդի Հարությունյանի(ծնված 04.09.1956թ.),Հարություն Հարությունյանի(ծնված 10.04.1983թ.), Լուսիկ Պարգևի Հարությունյանի(ծնված 27.07.1963թ.), Արմինե Վոլոդյայի Հարությունյանի (ծնված 29.08.1984թ.)դիմումը։ Երևանի Նուբարաշենի 8-րդ փողոցի հ.7/3 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 359.58քմ, որից 59.88քմ մակերեսով հողամասը Վոլոդյա Արտավազդի Հարությունյանին, Հարություն Հարությունյանին, Լուսիկ Պարգևի Հարությունյանին, Արմինե Վոլոդյայի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասն է ։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 12.04.2018թ հ.1-0024, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 08.10.201թ. հ.16121 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 11.10.2019թ. հ.20-Ել-1831 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Նուբարաշենի 8-րդ փողոցի հ.7/3 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1. Վերականգնել Երևանի Նուբարաշենի 8-րդ փողոցի հ.7/3 հասցեում Վոլոդյա Արտավազդի Հարությունյանին, Հարություն Հարությունյանին, Լուսիկ Պարգևի Հարությունյանին, Արմինե Վոլոդյայի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը 59.88քմ մակերեսով հողամասի չափով, բնակելի տանը կից հողամասի սեփականության իրավունքը 299.7քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 359.58քմ մակերեսով հողամասի և 299.7քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։

2.Նուբարաշենի 8-րդ փողոցի հ.7 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Նուբարաշեն 8-րդ փողոց հ.7/3 տուն>>։
3.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                 Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ