Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.12.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4673-Ա 11.12.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐԱԳԱՎԻԹԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ Հ.95 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՎԱԿ ՎԱՉԱԳԱՆԻ ԵՐԱՆՈՍՅԱՆԻ, ՀՐԱՉՅԱ ՎԱՉԱԳԱՆԻ ԵՐԱՆՈՍՅԱՆԻ,ԿԻՄԱ ՇՄԱՎՈՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, 70.12 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Սևակ Վաչագանի Երանոսյանի(ծնված 17.05.1963թ.), Հրաչյա Վաչագանի Երանոսյանի(ծնված 26.10.1960թ.),Կիմա Շմավոնի Հովհաննիսյանի (ծնված 05.02.1937թ.) դիմումը։ Երևանի Նորագավիթի 1-ին փողոցի հ.95 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 1071.45քմ,(որից 134.33քմ-ն տրամադրման ենթակա չէ՝ ջրատարի, էլեկտրական հենասյան և հասարակական շինությամբ ծանրաբեռնված լինելու պատճառով),որից 567.0քմ մակերեսով հողամասը Սևակ Վաչագանի Երանոսյանին, Հրաչյա Վաչագանի Երանոսյանին, Կիմա Շմավոնի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է(վկայական տրված՝ 23.10.2019թ. հ.23102019-01-0265)։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 29.10.2019թ. հ.01-0764, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 04.10.2019թ. հ.16837 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 31.10.2019թ. հ.20-Ել-1970 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Նորագավիթի 1-ին փողոցի հ.95 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով.
1.Վերականգնել Երևանի Նորագավիթի 1-ին փողոցի հ.95 հասցեում Սևակ Վաչագանի Երանոսյանի, Հրաչյա Վաչագանի Երանոսյանի, Կիմա Շմավոնի Հովհաննիսյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական քմ մակերեսով հողամասին կից 300քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 300քմ մակերեսով հողամասի և 370.12քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Սույն որոշման 1-ին կետում նշված 300քմ մակերեսով հողամասից ավել օգտագործվող 70.12քմ մակերեսով հողամասը տարածագնահատման 8-րդ գոտու կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Սևակ Վաչագանի Երանոսյանին, Հրաչյա Վաչագանի Երանոսյանին, Կիմա Շմավոնի Հովհաննիսյանին:


3.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Մ.Աղաբեկյանին՝ Երևանի քաղաքապետի անունից Սևակ Վաչագանի Երանոսյանի, Հրաչյա Վաչագանի Երանոսյանի, Կիմա Շմավոնի Հովհաննիսյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր։
4.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
5.Ընդունել ի գիտություն, որ
1)քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ նոտարական վավերացման պահանջը չի տարածվում հողամասի առուվաճառքի պայմանագրի վրա, եթե դրա բոլոր պայմանները շարադրված են ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, չի պարունակում այլ պայմաններ և այդ պայմանագրում կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով,
2)հողամասի առուվաճառքի պայմանագիրն ենթակա է նոտարական վավերացման, եթե դրա պայմանները շարադրված չեն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, իսկ դրանից ծագող իրավունքները <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ պետք է պետական գրանցման ներկայացվեն ոչ ուշ, քան նշված պայմանագրի նոտարական վավերացման օրվանից սկսած 30 աշխատանքային օրվա ընթացքում։
6.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
7.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                               Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ