Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.12.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4680-Ա 11.12.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՏՎՈԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի
N 604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետով.
1.Ծառայողական պարտականությունների արդյունավետ և որակյալ կատարման, ինչպես նաև բարեխիղճ աշխատանքի համար՝ Երևանի քաղաքապետի խորհրդական Գրիգոր Զաքեյանին պարգևատրել Երևանի քաղաքապետի պատվոգրով:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի վրա:
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վ.Խաչատրյանի վրա:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                       Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ