Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

12.12.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4683-Ա 12.12.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի Հ.2911-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԵՐԵՎԱՆԻ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ Հ.6 ԵՐԹՈՒՂՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ՈՒ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. օգոստոսի 16-ի հ.762 որոշմամբ հաստատված կարգի 62-րդ կետի 2-րդ ենթակետով և 69-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարի 26.11.2019թ. հ.14/114212Հ զեկուցագիրը.
1.Երևանի քաղաքապետի 2012 թվականի մարտի 30-ի «Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցը հաստատելու մասին» հ.2911-Ա որոշման N 1 հավելվածը լրացնել նոր հ.6 երթուղով.

6

ՆՈՐ ԽԱՐԲԵՐԴ - «ՄԻԿԱ» ՄԱՐԶԱԴԱՇՏ

Նոր Խարբերդ («Անուշ» այգեգործական տարածք) (ս.կ) – Մ 15 միջպետական ճանապարհ – Երևանյան - Արտաշատի խճուղիներ – Նորագավիթի 1-ին փող. – Արշակունյաց պող. – Բագրատունյաց փող. - Գ.Նժդեհի հրապ. – Մանանդյան փող. - «Միկա» մարզադաշտ  (վ.կ):

Հետադարձը նույն ուղեգծով:
28 70 23.9 2 3 35

2/2/1

2//2/1
Նոր երթուղի

2.Հաստատել 2019թ. դեկտեմբերի 5-ին անցկացված՝ Երևանի ներհամայնքային ավտոբուսային հ.6 երթուղու շարժակազմի զննման, ինչպես նաև մի շարք ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիների փոխարինման և համալրման գործընթացի արդյունքները (05.12.2019թ. հ.3 Զ – 9 Հ/Փ (19) արձանագրություն)։
3.Թույլատրել «Տիգրան Ավետիսյան Էդվարդի» ԱՁ-ին, ժամանակավորապես (6 ամիս ժամկետով), սպասարկելու Երևանի ներհամայնքային ավտոբուսային հ.6 երթուղին, 100 (հարյուր) դրամ ուղեվարձով, իրեն պատկանող ավտոբուսներով՝ համաձայն հավելվածի։
4.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարին՝ Երևանի քաղաքապետի անունից Երևանի ներքհամայնքային ավտոբուսային հ.6 երթուղու համար «Տիգրան Ավետիսյան Էդվարդի» ԱՁ-ի հետ կնքել ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրակա-նացման պայմանագիր՝ 6 (վեց) ամիս ժամկետով։
5.Հանձնարարել «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենին.
1) «Տիգրան Ավետիսյան Էդվարդի» ԱՁ-ի հետ կնքել Երևանի ներհամայնքային ավտոբուսային հ.6 երթուղու սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիր 6 (վեց) ամիս ժամկետով և կազմակերպել երթուղու աշխատանքը.
2) պայմանագրի մեկ օրինակը ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչություն.
3) սույն որոշման 2-րդ կետում նշված արձանագրության հիման վրա համապատասխան երթուղիներում կատարել շարժակազմերի փոխարինումներ ու համալրումներ և կազմակերպել դրանց աշխատանքը:
6.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարի վրա:
7.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:



 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                   Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ