Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


470-Ա 17.02.2020թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2.1-րդ մասով, Երևանի քաղաքապետի 2009 թվականի սեպտեմբերի 11-ի N 8187-Ա որոշմամբ.
1.Հաստատել 2020թ. փետրվարի 18-ին ժամը 10:00-ին նախատեսված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի համայնքային ծառայողների ատեստավորման հանձնաժողովի կազմը (կցվում է)։
2.Հանձնաժողովի նախագահ նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի տեղակալ Վիգեն Սուքիասյանին:
3.Ատեստավորման հանձնաժողովի նիստերի տեխնիկական սպասարկումն իրականացնելու համար Երևանի քաղաքապետի կողմից լիազորված անձ նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի առաջատար մասնագետ Աննա Գևորգյանին:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                               Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ