Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


471-Ա 17.02.2020թ.

 

«ԵՐԵՎԱՆԻ Գ. ԱԹԱՐԲԵԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ. 61 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԱՆԱՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով և ՀՀ կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի N 604-Ն որոշման 2-րդ կետով՝
1. «Երևանի Գ. Աթարբեկյանի անվան հ.61 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխել Արգիշտի Առաջին արքայի անվամբ` «Երևանի Արգիշտի Առաջին արքայի անվան հ.61 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. Հաստատել «Երևանի Գ. Աթարբեկյանի անվան հ.61 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունները՝ համաձայն հավելվածի:
3. Հանձնարարել «Երևանի Գ. Աթարբեկյանի անվան հ.61 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին ապահովել՝ կազմակերպության կանոնադրության փոփոխությունների գրանցումը ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա։
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ. Վիրաբյանի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                     Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ