Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

02.03.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


472-Ա 02.03.2021թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի Հ.1868-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով.
1.Երևանի քաղաքապետի 2010թ. մայիսի 14-ի «Երևան քաղաքի Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ, Շենգավիթ, Էրեբունի, Նուբարաշեն, Ավան, Նորք-Մարաշ վարչական շրջանների մի շարք փողոցներում հասարակական տրանսպորտի նոր կանգառատեղեր սահմա-նելու և հին կանգառները վերականգնելու մասին» հ.1868-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) հ.3 հավելվածի ցանկը լրացնել 19-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«19.Լուկաշինի փողոց.
- հ.74/1 հասցեին հարակից և հանդիպակաց ճանապարհահատվածներում։».
2) հ.8 հավելվածի 2-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«-«Օլիմպոս» կրթահամալիրի հանդիպակաց մայթին:»:
2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի ու ճարտարապետության և քաղաքաշինու-թյան վարչության պետերի վրա:
3.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հ.Սարգսյանը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                    Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ