Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

02.03.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


473-Ա 02.03.2021թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ Հ.Հ.2, 45 ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ
ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ դեկտեմբերի 3-ի հ.1994-Ն որոշմամբ հաստատված կարգի 65-րդ կետով և հաշվի առնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի 26.02.2021թ. հ.02/14-18656հ զեկուցագիրը.
1.Դադարեցնել «ԳԱՄ տրանս» ՍՊԸ-ի՝ Երևանի ներհամայնքային միկրոավտոբու-սային հ.2 երթուղու սպասարկման իրավունքը:
2.Դադարեցնել «Տրանսպորտնիկ» ՍՊԸ-ի՝ Երևանի ներհամայնքային միկրոավտոբու-սային հ.45 երթուղու սպասարկման իրավունքը:
3.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին՝ լուծել «ԳԱՄ տրանս» և «Տրանսպորտնիկ» ՍՊԸ-ների հետ, համապատասխանաբար, Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ.2 և հ.45 երթուղիների համար կնքված՝ ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման պայմանագրերը:
4.Հանձնարարել «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենին՝ լուծել ներհամայնքային միկրոավտոբուսային հ.2 և հ.45 երթուղիների համար, համապատասխանաբար, «ԳԱՄ տրանս» և «Տրանսպորտնիկ» ՍՊԸ-ների հետ կնքված՝ երթուղիների սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագրերը։
5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի վրա:
6.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հ.Սարգսյանը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                      Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ