Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.01.2019

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
   
52-Ա  17.01.2019թ.

ՀԱՂԹԱՆԱԿ  ՏԵՂԱՄԱՍ  Հ.Հ 33-3 ԵՎ 33-33Ա ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ  ԳՏՆՎՈՂ  ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՀԱՄԱՐ  ՀԱՏԱԿԱԳԾԵՐ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Մաջիթ Ավդալյանի լ/ա Թելլի Թումոյանի դիմումը՝ Հաղթանակ տեղամասի հ.հ.33-3 և 33-3ա հասցեներում գտնվող հողամասերի սահմանները ճշտելու և նոր հատակագծեր հաստատելու  մասին։
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել հողի սեփականության իրավունքի 25.02.1995թ. հ.Ա016877 պետական ակտը /ըստ պետական ակտի հ.33-3 հողամասի մակերեսը 4900.0քմ-է՝ գյուղատնտեսական նպատակային և խաղողի այգի գործառնական նշանակություններով, իսկ հ.33-3ա հողամասի մակերեսը՝ 500.0քմ գյուղատնտեսական նպատակային և վարելահող գործառնական նշանակություններով/:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հաղթանակ տեղամասի հ. հ.33-3 և 33-3ա հասցեներում գտնվող հողամասերի փաստացի մակերեսները կազմում են` 4834.13քմ և 503.0քմ, պետական ակտում ամրագրված` 4900.0քմ և 500.0քմ մակերեսների փոխարեն:
Քննարկվող հողամասերը համապատասխանում են հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2 և 3 ենթակետերի պահանջներին, ընդգրկված  չեն նույն օրենսգրքի  60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և գտնվում են Երևան քաղաքի հողերի տարածագնահատման  8-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի  3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 16.08.2018թ. հ.18-06/1-Թ-1172 եզրակացությունը.
1.Սահմանել, որ Հաղթանակ տեղամասի հ.հ.33-3 և 33-3ա հասցեներում գտնվող հողամասերի մակերեսները կազմում են համապատասխանաբար՝ 4834.13քմ և 500.0քմ։
2.Հողամասերի սահմանները որոշվում են 4834.13քմ և 500.0քմ մակերեսներով  հաստատված հողամասերի հատակագծերով:
3.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի նկատմամբ  իրավունքը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից  երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝  Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա  ժամկետում։           
5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։  


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ