Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


526-Ա 18.02.2020թ.

 

ԴԱՎԻԹ-ԲԵԿԻ ՓՈՂՈՑԻ Հ.204/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ
ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈԻ ՄԱՍԻՆ

 


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արմինե Ալեքսանյանի դիմումը՝ Դավիթ-Բեկի փողոցի հ.204/2 հասցեում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.07112018-01-0155 վկայական), սեփականության իրավունքով իրեն պատկանող 95.53քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխելու մասին:
ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ հասարակական կառուցապատման գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 24.01.2020թ. հ.18-06/1-Ա-21 եզրակացությունը.
1. ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշման համաձայն՝ Դավիթ-Բեկի փողոցի հ.204/2 հասցեում, սեփականության իրավունքով Արմինե Ալեքսանյանին պատկանող՝ 95.53քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/ սահմանել հասարակական կառուցապատման:
2.Հողամասի նկատմամբ փոխված գործառնական նշանակությամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ համաձայն կից ներկայացված նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանքի/:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                           Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ