Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


527-Ա 18.02.2020թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ
ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Ներքին աուդիտի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 10-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի հ.1233-Ն որոշման N 1 հավելվածի 37-րդ կետի պահանջներով.
1. Վավերացնել Երևանի քաղաքապետարանի ներքին աուդիտի 2020-2022թթ. ռազմավարական և տարեկան ծրագրերը՝ համաձայն N 1 և N 2 հավելվածների։
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի վրա։
3. Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                    Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ