Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


530-Ա 18.02.2020թ.

 

ԳԱԳԻԿ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ, ՄԱՐԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ, ԺԱՆՆԱ ԱՎԵՏՅԱՆԻՆ,
ԱՐՍԵՆ ԱՎԵՏՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գագիկ Թովմասյանի, Մարինե Թովմասյանի, Ժաննա Ավետյանի, Արսեն Ավետյանի դիմումը` սեփականության իրավունքով իրենց պատկանող, Սարմենի փողոցի հ.հ.52, 52/1, 52/2 բնակելի տների (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 10.04.2015թ. հ.10042015-01-0139, 10.04.2015թ. հ.10042015-01-0132, 16.12.2019թ. հ.16122019-01-0263 վկայականներ) զբաղեցրած հողամասին կից` ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս տրամադրելու մասին:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ ընդլայնման նպատակով, լրացուցիչ տրամադրման համար քննարկվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 188.44քմ, որի ուրվագծային չափերն ու դիրքը թույլ չեն տալիս, որ այն դառնա առանձին հրապարակային սակարկությունների առարկա, հողամասը սահմանակից է ընդլայնվող հողամասին և օտարվող հողամասի դիրքից, ռելիեֆից և չափերից ելնելով՝ քաղաքաշինական նորմերին համապատասխան այն կարող է օգտագործվել բացառապես ընդլայնվող հողամասի վրա գտնվող շենքերի կամ շինությունների սպասարկման կամ դրանց վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով։
Քննարկվող հողամասըն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 2-րդ գոտում /ծածկագիր՝ 01-006-024-030, Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 26-ի հ.155-Ն որոշում, տող՝ 102/:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասեով, 59-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի հ.550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով, Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 11.11.2019թ. հ.18-06/1-Ղ-3417 և 23.01.2020թ. և 23.01.2020թ. հ.18-06/1-Ա-46 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Սարմենի փողոցի հ.հ.52, 52/1, 52/2 հասցեներին կից՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի մակերեսը կազմում է 188.44քմ:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի սահմանները որոշվում են 188.44քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով։
3. Սարմենի փողոցի հ.հ.52, 52/1, 52/2 հասցեներին կից՝ 188.44քմ մակերեսով հողամասին տրամադրել «Սարմենի փողոցի հ.52/4» հասցեն:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Սարմենի փողոցի հ.հ.52, 52/1, 52/2 հասցեներին կից՝ 188.44քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ բնակելի կառուցապատման:
5. Սարմենի փողոցի հ.հ.52, 52/1, 52/2 հասցեներին կից՝ 188.44քմ մակերեսով հողամասի նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուց հետո, Սարմենի փողոցի հ.հ.52, 52/1, 52/2 հասցեներին կից գտնվող, Գագիկ Թովմասյանին, Մարինե Թովմասյանին, Ժաննա Ավետյանին, Արսեն Ավետյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տների զբաղեցրած հողամասին կից՝ 188.44քմ մակերեսով հողամասն ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել) իրենց` տարածագնահատման 2-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 7349160 (յոթ միլիոն երեք հարյուր քառասունինը հազար հարյուր վաթսուն) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
6. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշման հիման վրա տրամադրված՝ անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում առաքել կադաստրի կոմիտե և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան բաժնին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին.
2) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքը պետական գրանցման ենթարկելուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում, ծանուցել հողամասը ձեռք բերողներին՝ ծանուցումը ստանալու պահից հողամասի կադաստրային արժեքը 15-օրյա ժամկետում վճարելու պարտավորության մասին:
7. Սահմանել, որ սույն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետում հողամասի կադաստրային արժեքը հողամասը ձեռք բերողների կողմից չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած:
8. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` հողամասի կադաստրային արժեքի վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացնելուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում, Երևանի քաղաքապետի անունից, Գագիկ Թովմասյանի, Մարինե Թովմասյանի, Ժաննա Ավետյանի, Արսեն Ավետյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
9. Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման կադաստրի կոմիտեում՝ համաձայն կից ներկայացվող նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանքի/:
10. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
11. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
12. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ