Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


538-Ա 20.02.2020թ.

 

ԿԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ
ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Կարինե Պետրոսյանի լիազորված անձ Աշոտ Վարդանյանի դիմումը՝ Չարենցի փողոցի հ.9 շենքի հ.3 ավտոտնակի զբաղեցրած 20.0քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:
Երևանի քաղաքապետի 2006 թվականի հուլիսի 20-ի հ.1184-Ա որոշմամբ Երևան քաղաքի Չարենցի փողոցի հ.9 շենքի հ.3 ավտոտնակի զբաղեցրած հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրվել է Կարինե Պետրոսյանին, 2006 թվականի օգոստոսի 10-ին կնքվել է հ.8/Կ կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիրը, որից ծագող իրավունքը ստացել է պետական գրանցում /անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 23.07.2007թ. հ.2338724 վկայական/:
2006 թվականի օգոստոսի 10-ին կնքված կառուցապատման իրավունքի տրամադրման մասին հ.8/Կ պայմանագրի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի հուլիսի 20-ին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 204.1-ին հոդվածով, Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշման հավելվածի դրույթներով, հաշվի առնելով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին 2006 թվականի օգոստոսի 10-ին կնքված հ.8/Կ պայմանագրի 9.2-րդ կետը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 20.01.2020թ. հ.18-06/2-125119 եզրակացությունը.
1. Լիազորել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ա.Պողոսյանին` Երևանի քաղաքապետի անունից, Կարինե Պետրոսյանի հետ կնքել Երևան քաղաքի Չարենցի փողոցի հ.9 շենքի հ.3 ավտոտնակի զբաղեցրած 20.0քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր՝ մինչև 2025 թվականի մարտի 1-ը ժամկետով, կառուցապատման վճարը սահմանելով Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշմամբ հաստատված դրույքաչափով՝ պայմանագրում ներառելով նաև կետեր հետևյալ բովանդակությամբ.
«4.1.4 Կառուցապատված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում սեփականատերն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով կառուցապատման իրավունք ունեցող անձին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:».
«4.1.5. Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված սեփականատերը իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված (դադարած)՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը կառուցապատման իրավունք ունեցող անձի կողմից ստանալու պահից 3 ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող կառուցապատման իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն:».
«4.1.6 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում են, որ պայմանագրի 4.1.5-րդ ենթակետի համաձայն պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին սեփականատիրոջ գրավոր ծանուցումն իրականացվում է հետևյալ երեք եղանակներով միաժամանակ.
ա) սեփականատիրոջ գրավոր ծանուցումը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am ինտերնետային կայքերում,
բ) սեփականատիրոջ գրավոր ծանուցումն ուղարկվում է կառուցապատման իրավունք ունեցողի էլեկտրոնային հասցեին (փոստին)՝ առկայության դեպքում,
գ) սեփականատիրոջ գրավոր ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ՝ պատվիրված նամակով:
«4.1.7 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում և երաշխավորում են, որ պայմանագրի 4.1.6-րդ ենթակետում նշված ծանուցման եղանակները համարվում են պատշաճ և վավեր: Ընդ որում ծանուցումը նշված կայքերում հրապարակվելու օրվանից կառուցապատման իրավունք ունեցողը համարվում է պատշաճ ծանուցված պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին: Կառուցապատման իրավունք ունեցողն անվերապահորեն համաձայնվում է, որ պայմանագրի գործողության ողջ ընթացքում www.yerevan.am և www.azdarar.am կայքերին հետևելն իր անընդհատ և որևէ հանգամանքով չընդհատվող պայմանագրային պարտավորություն է:»:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                   Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ