Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.01.2019

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
   
56-Ա  17.01.2019թ.
              
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի Հ.1546-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

         
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 20.11.2018թ. 20-ել-1276 եզրակացությունը, քաղաքացու դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2018 թվականի ապրիլի 25-ի «Երևանի Կողբի 1-ին փողոցի փողոցի հ.40 բնակելի տան և հողամասի նկատմամբ Վահրամ Աշոտի Քոսյանի իրավունքները վերականգնելու, 17.76քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.1546-Ա որոշման վերնագրում, 3-րդ կետում «17.76» թիվը փոխարինել «10.86» թվով, նախաբանում, 1-ին կետում «317.76» թիվը փոխարինել «310.86» թվով:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ