Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.03.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

584-Ա 06.03.2019թ.


«ԹԱՓԱՌՈՂ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ»
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման ամսին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 14-րդ հոդվածով.
1. Հաստատել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի ու «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի վրա:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հր.Սարգսյանի վրա:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                  Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ