Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.03.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

587-Ա 06.03.2019թ.

 

ՇՏԱԲԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի ա) կետով, «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի ե) կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի N 46-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2019 թվականի հունվարի 29-ի թիվ 165-Ա որոշմամբ հաստատված Երևան քաղաքի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2019 թվականի հիմնական միջոցառումների պլանի 6.2-րդ կետի 1-ին ենթակետը՝
Որոշում եմ.
1. 2019 թվականի մարտի 29-ին իմ ղեկավարությամբ Երևանի քաղաքապետարանում անցկացնել շտաբային ուսումնավարժություն՝ «Երևան քաղաքում ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը և իրականացումը» թեմայով:
2. Ուսումնավարժությանը ընդգրկել՝
1) Երևան քաղաքի արտակարգ իրավիճակների (այսուհետ ԱԻ) մշտական գործող հանձնաժողովը.
2) Երևան քաղաքի տարահանման հանձնաժողովը.
3) Արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ՝ ԱԻՆ) փրկարար ծառայության (այսուհետ՝ ՓԾ) Երևան քաղաքի փրկարարական վարչությունը (այսուհետ՝ ԵՓՎ).
4) ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը՝ համաձայնությամբ:

3. Նշանակել՝
1) ուսումնավարժության ղեկավարի տեղակալ՝ ՓԾ տնօրենի տեղակալ- ԵՓՎ պետ, փ/ծ գնդապետ Առնոլդ Հարությունյանին:
4. Ստեղծել ուսումնավարժության ղեկավարման շտաբ՝ հետևյալ կազմով.
1) ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետ՝ ԱԻՆ ՓԾ ԵՓՎ պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Բադալյան.
2) ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետի տեղակալ ԱԻՆ ՓԾ ԵՓՎ պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Էրիկ Սահակյան.
3) խաղարկման խումբ.
ա. խմբի ղեկավար՝ ԱԻՆ ՓԾ ԵՓՎ օպերատիվ պլանավորման և բնակչության պաշտպանության (այսուհետ՝ ՕՊ և ԲՊ) բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Գագիկ Հարությունյան.
բ. խմբի անդամ՝ ԱԻՆ ՓԾ ԵՓՎ ՕՊ և ԲՊ բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ կապիտան Նիկոլայ Սարկիսով.
գ. խմբի անդամ՝ ԱԻՆ ՓԾ ԵՓՎ ՕՊ և ԲՊ բաժնի գլխավոր մասնագետ Վարդուհի Մարգարյան.
4) վերլուծության նախապատրաստման խումբ.
ա. խմբի ղեկավար՝ ԱԻՆ ՓԾ ԵՓՎ փրկարարական ուժերի համակարգման բաժնի պետ, ԵՓՎ պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Դավիթ Գրիգորյան.
բ. խմբի անդամ՝ ԱԻՆ ՓԾ ԵՓՎ ՕՊ և ԲՊ բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ կապիտան Հովհաննես Ամիրխանյան.
գ. խմբի անդամ՝ ԱԻՆ ՓԾ ԵՓՎ ՕՊ և ԲՊ բաժնի առաջին կարգի մասնագետ Մարինե Մարկոսյան.
5) միջնորդներ՝
ա. ԱԻՆ ՓԾ ԵՓՎ ճգնաժամային կառավարման բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Խորեն Պետրոսյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն ՓԲԸ-ում.
բ. ԱԻՆ ՓԾ ԵՓՎ Շենգավիթ բաժնի պետ, փ/ծ մայոր Հրայր Դավթյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ-տնտեսության վարչությունում.
գ. ԱԻՆ ՓԾ ԵՓՎ Էրեբունի բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Նորայր Հարությունյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչությունում.
դ. ԱԻՆ ՓԾ ԵՓՎ Նոր Նորք բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Վահագն Ալավերդյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությունում.
ե. ԱԻՆ ՓԾ ԵՓՎ Արաբկիր բաժնի պետ փ/ծ մայոր Մարտին Գաբրիելյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունում.
զ. ԱԻՆ ՓԾ ԵՓՎ Ավան բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Կամո Ոսկանյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունում.
է. ԱԻՆ ՓԾ Աջափնյակ բաժնի պետ փ/ծ մայոր Ահարոն Գևորգյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունում.
ը. ԱԻՆ ՓԾ ԵՓՎ Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետ, փ/ծ մայոր Արա Հայրապետյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունում.
թ. ԱԻՆ ՓԾ ԵՓՎ հատուկ հրշեջ ջոկատի հրամանատար, փ/ծ գնդապետ Արման Նալգրանյան՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում.
ժ. ԱԻՆ ՓԾ ԵՓՎ ՕՊ և ԲՊ բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Արմեն Եղոյանին՝ «Երքաղլույս» ՓԲԸ-ում.
ժա. ԱԻՆ ՓԾ ԵՓՎ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ պահպանության հատուկ հրշեջ ջոկատի հրամանատար, փ/ծ կապիտան Հովհաննես Ղազազյան՝ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում.
ժբ. ԱԻՆ ՓԾ ԵՓՎ Կենտրոն բաժնի պետ, փ/ծ գնդապետ Հարություն Հարությունյան՝ Երևան քաղաքի տարահանման հանձնաժողովում:
5. Հաստատել ուսումնավարժության նախապատրաստման օրացուցային պլանը՝ համաձայն հավելվածի:
6. ՈՒսումնավարժության ղեկավարի տեղակալին՝
1) ապահովել ուսումնավարժության անցկացման փաստաթղթերի ժամանակին մշակումը՝ համաձայն օրացուցային պլանի.
2) ուսումնավարժության անցկացմանը պատրաստ լինելու մասին զեկուցել ս/թ մարտի 22-ին:
7. ՈՒսումնավարժության ղեկավարման շտաբի պետին՝
1) կազմակերպել ուսումնավարժությանը ներգրավվող պաշտոնատար անձանց և ուժերի նախապատրաստումը՝ համաձայն հաստատված օրացուցային պլանի.
2) ապահովել համագործակցությունը ուսումնավարժության մասնակիցների հետ.
3) կազմակերպել «Արտակարգ իրավիճակներում Երևան քաղաքի բնակչության պաշտպանության», «Երևան քաղաքի բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման», «Երևան քաղաքի սեյսմիկ ռիսկի կառավարման» պլանների ճշգրտումը:
8. Ուսումնավարժության միջնորդներին՝
1) սերտորեն համագործակցել Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ, ցուցաբերել անհրաժեշտ մեթոդական օգնություն և մինջև մարտի 20-ը շտաբի պետին զեկուցել կցված ստորաբաժանման ուսումնավարժությանը պատրաստ լինելու մասին:
9. Ուսումնավարժության մասնակիցներին՝
1) պատրաստ լինել զեկուցելու ուսումնավարժության ընթացքում կատարած միջոցառումների մասին.
2) ուսումնասիրել արտակարգ իրավիճակների ոլորտին առնչվող իրավական ակտերը:
10. Սույն որոշման կատարման հսկողությունը իրականացնում է Երևանի քաղաքապետը:
11. Սույն որոշումը հայտարարել ըստ առնչության։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                              Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ