Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.03.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

588-Ա 06.03.2019թ.

 

«ՀԻՄՆԱՐԱՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԵՐԵՎԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հաշվի առնելով «Հիմնարար հետազոտությունների կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 28.02.2019 թվականի դիմումը, ինչպես նաև տեղական տուրքը վճարված լինելու հանգամանքը, հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը, Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N42-Ն որոշման 1-ին կետի 14-րդ ենթակետը՝
1. Թույլատրել «Հիմնարար հետազոտությունների կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը՝ ապրանքային նշանում օգտագործել Երևանի անվանումը:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված թույլտվությունը տրվում է 2019 թվականի համար:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                      Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ