Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.03.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

589-Ա 06.03.2019թ.

 

«ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ԳՈՐԾԱՐԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԵՐԵՎԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Արմենիա վայն» գործարան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 27.02.2019 թվականի գրությունը, ինչպես նաև տեղական տուրքը վճարված լինելու հանգամանքը, հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը, Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N42-Ն որոշման 1-ին կետի 14-րդ ենթակետը՝
1.Թույլատրել «Արմենիա վայն» գործարան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ գինու արտադրության անհատականացման միջոց հանդիսացող «Գրանդ Երևան» և «Երևան 782 ՄԹԱ» ապրանքային նշաններում օգտագործել Երևանի անվանումը:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված թույլտվությունները տրվում են 2019 թվականի համար:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                         Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ