Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.01.2019

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
   
59-Ա  17.01.2019թ.
              
ԵՐԵՎԱՆԻ ՍԱՐԻ ԹԱՂԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ Հ.14/3  ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՄԵՆ ՀՐԱՅՐԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ,ԱՐԱԻԿ ՀՐԱՅՐԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ, ԱԼԲԵՐՏ ՀՐԱՅՐԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ,ԱՐՍԵՆ ԺՈՐԱՅԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Արմեն Հրայրի Մկրտչյանի (ծնված 13.02.1961թ.), Արաիկ Հրայրի Մկրտչյանի (ծնված 17.04.1970թ.), Ալբերտ Հրայրի Մկրտչյանի (ծնված 28.01.1964թ.),Արսեն Ժորայի Մկրտչյանի (ծնված 29.01.1967թ.)դիմումը։ Երևանի Սարի Թաղի 1-ին փողոցի հ.14/3 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 366.64քմ, որից 204.0քմ մակերեսով հողամասն Արմեն Հրայրի Մկրտչյանին,Արաիկ Հրայրի Մկրտչյանին, Ալբերտ Հրայրի Մկրտչյանին,Արսեն Ժորայի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 06.08.2018թ. հ.1-0330, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 05.05.2018թ. հ.9453 գրությունները, 15.07.2016թ. ժառանգության իրավունքի վկայագրերը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 09.08.2018թ. հ.20-Ել-797 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Սարի Թաղի 1-ին փողոցի հ.14/3    տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով, ՀՀ  կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Սարի Թաղի 1-ին փողոցի հ.14/3 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Արմեն Հրայրի Մկրտչյանի, Արաիկ Հրայրի Մկրտչյանի, Ալբերտ Հրայրի Մկրտչյանի, Արսեն Ժորայի Մկրտչյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 204.0քմ մակերեսով հողամասին կից 162.64քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 162.64քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Սարի Թաղի 1-ին փողոցի հ.14/3  հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝  << Սարի Թաղ 1-ին փողոց  հ.14/3 տուն>>։
4.ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան Սարի Թաղի 1-ին փողոցի հ.14/3  հասցեի հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանել համապատասխանաբար՝ բնակավայրերի և բնակելի կառուցապատման։
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի խորհրդական՝ Հ.Մուրադյանի վրա։
           


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ