Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

07.03.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

 592-Ա 07.03.2019թ.

 

ԱՋԱՓՆՅԱԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ 7-ՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ Հ.7 ՀԱՍՑԵՈՒՄ
ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
ՎԵՐԱՃՇՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 49-րդ, հողային օրենսգրքի 59-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինու-թյան վարչության 04.02.2019թ հ.18-06/103 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Աջափնյակ վարչական շրջանի 7-րդ թաղամասի հ.7 հասցեում գտնվող շինության զբաղեցրած հողամասի մակերեսը կազմում է 153.97քմ։
2. ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն` Աջափնյակ վարչական շրջանի 7-րդ թաղամասի հ.7 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական /օգտագործման նպատակը/ նշանակությունը` ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ հասարակական կառուցապատման։
3. Հողամասի սահմանները որոշվում են սույն որոշման համաձայն 153.97քմ մակերեսով հողամասի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով ։
4. Աջափնյակ վարչական շրջանի 7-րդ թաղամասի հ.7 հասցեում գտնվող գույքին տրամադրել <<Ֆուչիկի փողոց, հ.2/4>> հասցեն:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ