Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

07.03.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

595-Ա 07.03.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՆԹԱՇՅԱՆ ՓՈՂՈՑԻ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.6 ՇԵՆՔԻ
Հ.60՝ 46.38ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Մելիք Մուրադյանի դիմումը՝ Երևանի Մանթաշյան փողոցի 1-ին նրբանցքի հ.6 շենքի հ.60`46.38քմ ընդհանուր մակերեսով բնակարանը մասնավորեցնելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխի կանոններով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը.
1.Երևան համայնքի սեփականություն համարվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 16012019-01-0100 վկայական), Երևանի Մանթաշյան փողոցի 1-ին նրբանցքի հ.6 շենքի հ.60` 46.38քմ ընդհանուր մակերեսով բնակարանը նվիրել նույն բնակարանի բնակիչներ` Մելիք, Արման, Նաիրա, Մուրադյաններին և Աննա Չախմախչյանին, անչափահասներ՝ Մելիք, Միլենա, Միքայել, Մարիա Մուրադյաններին, որոնց անունից հանդես է գալիս հայրը՝ Արման Մուրադյանը (8անձ, այսուհետև նվիրառուներ)՝ որպես ընտանիքի բոլոր անդամների սեփականություն:
2.Լիազորել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանին` Երևանի քաղաքապետի անունից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, նվիրառուների հետ կնքել բնակարանի նվիրատվության մասին պայմանագիր:
3.Ընդունել ի գիտություն, որ նվիրատվության մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուների կողմից:
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա:
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                   Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ