Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.01.2019

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ

60-Ա  17.01.2019թ.     
                
ԵՐԵՎԱՆԻ ԾՈՎԱԿԱԼ ԻՍԱԿՈՎԻ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.29/13 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՋՈՒԼԵՏՏԱ ՎԱՂԻՆԱԿԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ջուլետտա Վաղինակի Մարտիրոսյանի (ծնված 02.01.1954թ.) դիմումը։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 1959 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 19.10.2018թ. հ.1-0340, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 19.06.2018թ. հ.12289 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 23.10.2018թ. հ.20-Ել-1132 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի հ.29/13 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է  հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>>  օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ  կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի հ.29/13 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ջուլետտա Վաղինակի Մարտիրոսյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 88.88քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 88.88քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված   հատակագծով։
3.Ծովակալ Իսակովի պողոտայի հ.27 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Ծովակալ Իսակովի պողոտա հ.29/13 տուն>>։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ