Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.01.2019

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ

    62-Ա  17.01.2019թ.       
                
ԵՐԵՎԱՆԻ ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱՅԻ 2-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.12 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳԵՎՈՐԳ ԼԵՆՎԵԼԻ ԳՅՈԴԱԿՅԱՆ, ՀԱՅԿ ԶՈՐԻԿԻ ԳՅՈԴԱԿՅԱՆԻ, ԱՆԱՀԻՏ ԿԱՐԱՊԵՏԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ, ԱՆԻ ԶՈՐԻԿԻ ԳՅՈԴԱԿՅԱՆԻ, ՌՈԶԱ ԶՈՐԻԿԻ ԳՅՈԴԱԿՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
    

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Գևորգ Լենվելի Գյոդակյան (ծնված 11.07.1971թ.), Հայկ Զորիկի Գյոդակյանի(ծնված 01.02.1992թ.), Անահիտ Կարապետի Կարապետյանի(ծնված 24.06.1970թ.),  Անի Զորիկի Գյոդակյանի(ծնված 14.05.1996թ.), Ռոզա Զորիկի Գյոդակյանի (ծնված 03.09.1993թ.) դիմումը։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև  1951 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 14.08.2018թ. հ.1-0313, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 13.07.2018թ. հ.13878 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 22.08.2018թ. հ.20-Ել-867 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Արշակունյաց պողոտայի 2-րդ նրբանցքի հ.12 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է  հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>>  օրենքի 1-ին հոդվածով.
1.Վերականգնել Երևանի Արշակունյաց պողոտայի 2-րդ նրբանցքի հ.12 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Գևորգ Լենվելի Գյոդակյան, Հայկ Զորիկի Գյոդակյանի, Անահիտ Կարապետի Կարապետյանի, Անի Զորիկի Գյոդակյանի, Ռոզա Զորիկի Գյոդակյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 231.91քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 231.91քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

          


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ