Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.01.2019

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ

       63-Ա  17.01.2019թ. 

 

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՐՇԱԼ ԽՈՒԴՅԱԿՈՎԻ ՓՈՂՈՑԻ Հ. 151 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐԹՈՒՐ ՎՈԼՈԴՅԱՅԻ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Արթուր Վոլոդյայի Պողոսյանի (ծնված 15.07.1965թ.) դիմումը։ Երևանի Մարշալ Խուդյակովի փողոցի հ. 151 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 969.56քմ, որից 757.3քմ մակերեսով հողամասն Արթուր Վոլոդյայի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (վկայական տրված 15.03.2007թ. հ.2165617):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 31.07.2018թ. հ.1-0022, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 22.08.2018թ. հ.16401 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 02.08.2018թ. հ.20-Ել-740 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Մարշալ Խուդյակովի փողոցի հ. 151 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով.
1.Վերականգնել Երևանի Մարշալ Խուդյակովի փողոցի հ. 151 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Արթուր Վոլոդյայի Պողոսյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 757.3քմ մակերեսով հողամասին կից 212.26քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 212.26քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

   

  ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ