Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.01.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  

  65-Ա  15.01.2018թ.

ՀՐ.ՔՈՉԱՐԻ ՓՈՂՈՑԻ Հ.16 ՇԵՆՔԻ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ  
ԱՍՏՂԻԿ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ Հ.2 ԱՎՏՈՏՆԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Աստղիկ  դիմումը՝ Հր.Քոչարի փողոցի հ.16 շենքի, հասցեում  գտնվող սեփականության իրավունքով իրեն պատկանող հ.2 ավտոտնակի (անշարժ գույքի  սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 07.10.2009թ. հ.2767098 վկայական) զբաղեցրած հողամասն ուղղակի  վաճառքի միջոցով օտարելու մասին:
ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Հր.Քոչարի փողոցի հ.16  շենքի հ.2  հասցեի հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ բնակելի կառուցապատման գոտում, ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում  է 4-րդ գոտում /ծածկագիր՝ 01-003-120-075/:
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ, 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի  հ.87-Ն որոշմամբ հաստատված ծրագրով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 26.12.2017թ. հ.18-06/1-Ղ-2241  եզրակացությունը.
1.Հր.Քոչարի փողոցի հ.16 շենքի, Աստղիկ Ղարիբյանին պատկանող հ.2  ավտոտնակի զբաղեցրած 23.3քմ  մակերեսով  հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել (վաճառել) իրեն՝ Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 4-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 383891 ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ
2.ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի  գլխավոր հատակագծի համաձայն՝ Հր.Քոչարի փողոցի հ.16 շենքի  հ.2  հասցեում գտնվող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանել համապատասխանաբար՝ բնակավայրերի և բնակելի կառուցապատման։
3.Հողամասի սահմանները որոշվում են նախկինում թողարկված 05.10.2004թ.  հ.4288-2004 գլխավոր հատակագծով:
4.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Երևանի քաղաքապետի անունից, հողօգտագործողի  հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
5.Ընդունել ի գիտություն, որ հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
6.Տեղեկացնել հողօգտագործողին, որ հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքը չվճարելու դեպքում սույն որոշումը  համարվում է ուժը  կորցրած:
7.Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
8.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ երկամսյա ժամկետում։
9.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ  գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
10.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։  




ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                    Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ