ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

26.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


654-Ա 26.02.2020թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԻ ՇԱՐՔ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԵՏԵՐԸ
ՃՇԳՐՏԵԼՈՒ, ՇԱՐԺԱԿԱԶՄԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի Հ.2911-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, «Բաժնետրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և հաշվի առնելով Երևանի քաղա-քապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարի 20.02.2020թ. հ.14/15183հ զեկուցագիրը.
1.Երևանի քաղաքապետի 2012 թվականի մարտի 30-ի «Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցը հաստատելու մասին» հ.2911-Ա որոշման N 1 հավելվածում ընդգրկված ավտոբուսային հ.հ.13, 33, 46, 47, 55, 63 երթուղիները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

2.Երևանի քաղաքապետի 2012 թվականի մարտի 30-ի «Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցը հաստատելու մասին» հ.2911-Ա որոշման N 2 հավելվածում ընդգրկված միկրոավտոբուսային հ.հ. 4, 21, 39, 40, 45, 65 երթուղիները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

3.Հանձնարարել «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենին՝ կազմակերպել Երևանի ներհամայնքային ավտոբուսային հ.հ.13, 33, 46, 47, 55, 63 և միկրոավտոբուսային հ.հ.4, 21, 39, 40, 45, 65 երթուղիների աշխատանքը՝ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված ուղեգծերով և շարժակազմի քանակներով:
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարի վրա:
5.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                   Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ