Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

26.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


655-Ա 26.02.2020թ.


ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ԿՆՔՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի Հ.700-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2016 թվականի փետրվարի 11-ի հ.25-Ն և 2016 թվականի հունիսի 14-ի հ.64-Ն հրամանները՝
1.Հաստատել Երևան քաղաքի 12 վարչական շրջանների սոցիալական աջակցության տարածքային բաժիններին կից համակարգող խորհուրդների անհատական կազմերը՝ համաձայն հ. հ. 1-12 հավելվածների։
2. ՈՒժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2018 թվականի փետրվարի 26-ի «Տարածքային մակարդակում կնքված սոցիալական համագործակցության համաձայնագրի համաձայն ձևավորված համակարգող խորհրդի անհատական կազմը հաստատելու և Երևանի քաղաքապետի 2016 թվականի հուլիսի 13-ի հ.2566-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» հ.700-Ա որոշումը։
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետի վրա։
4.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                     Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ