Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.03.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

662-Ա 11.03.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ 8-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.5/2 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՖԼՈՐԱ ՀՐԱՆՏԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ, ՍԱԹԵՆԻԿ ՌԱԶՄԻԿԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ֆլորա Հրանտի Սարգսյանի (ծնված 07.01.1940թ.), Սաթենիկ Ռազմիկի Սարգսյանի(ծնված 12.11.1974թ.) դիմումը։ Երևանի Նուբարաշենի 8-րդ փողոցի հ.5/2 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 335.84քմ, որից 111.75քմ մակերեսով Ֆլորա Հրանտի Սարգսյանին, Սաթենիկ Ռազմիկի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասն է:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 07.06.2018թ. հ.1-0362, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 21.12.2017թ. հ.16917 գրությունները, 22.04.2017թ. ժառանգության իրավունքի վկայագրերը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 14.06.2018թ. հ.20-Ել-515 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Նուբարաշենի 8-րդ փողոցի հ.5/2 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով<<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Նուբարաշենի 8-րդ փողոցի հ.5/2 հասցեում Ֆլորա Հրանտի Սարգսյանին, Սաթենիկ Ռազմիկի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը 111.75քմ մակերեսով հողամասի չափով, բնակելի տանը կից հողամասի սեփականության իրավունքը 224.09քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 335.84քմ մակերեսով հողամասի և 224.09քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Նուբարաշենի 8-րդ փողոցի հ.5 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Նուբարաշեն 8-րդ փողոց հ.5/2 տուն>>։
4.ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան Նուբարաշենի 8-րդ փողոցի հ.5/2 հասցեի հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանել համապատասխանաբար՝ բնակավայրերի և բնակելի կառուցապատման։
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ