Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.03.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

665-Ա 11.03.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐԱԳՅՈՒՂ ԹԱՂԱՄԱՍԻ Հ.2/3 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ
ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԷԴԳԱՐ ԳԱԳԻԿԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ,ՔՐԻՍՏԻՆԵ ՄՆԱՑԱԿԱՆԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Էդգար Գագիկի Ստեփանյանի(ծնված 28.11.1982թ.), Քրիստինե Մնացականի Կիրակոսյանի (ծնված 19.06.1982թ.) դիմումը։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2000 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 20.12.2018թ. հ.1-0081, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 23.11.2018թ. հ.21634 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 25.12.2018թ. հ.20-Ել-1491 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Նորագյուղ թաղամասի հ.2/3 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Նորագյուղ թաղամասի հ.2/3 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Էդգար Գագիկի Ստեփանյանի, Քրիստինե Մնացականի Կիրակոսյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 297.89քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 297.89քմ մակերեսով հողամասի(որից 8.97քմ մակերեսով հողամասն ընդհանուր է Գագիկ Ստեփանյանի, Սմբատ Ստեփանյանի, Աննա Ստեփանյանի, Հասմիկ Եղյանի, իսկ 78.33 քմ՝ Բագրատ Ստեփանյանի հետ) և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3. Նորագյուղ թաղամասի հ.2 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Նորագյուղ թաղամաս հ.2/3 տուն>>։

4.ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան Նորագյուղ թաղամասի հ.2/3 հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանել համապատասխանաբար՝ բնակավայրերի և բնակելի կառուցապատման։»

5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                           Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ