Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.03.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

675-Ա 13.03.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ԱՐԻՆ-ԲԵՐԴԻ ՓՈՂՈՑԻ 4-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.13/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի քաղաքապետի 2009 թվականի ապրիլի 23-ի N3274-Ա որոշմամբ վերականգնվել է Ջանիկ Մաթևոսյանի հողօգտագործման իրավունքը` Երևանի Արին-Բերդի փողոցի 4-րդ նրբանցքի հ.13/3 հասցեում գտնվող բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 300քմ մակերեսով հողամասի նկատմամբ, իսկ 300քմ մակերեսից ավելի օգտագործվող՝ 33.28քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարվել է Ջանիկ Մաթևոսյանին:
Երևանի քաղաքապետի 2009 թվականի ապրիլի 23-ի N 3274-Ա որոշումից ծագող Ջանիկ Մաթևոսյանի իրավունքների պետական գրանցման վարույթը կասեցվել է Երևանի Արին-Բերդի փողոցի 4-րդ նրբանցքի հ.13/3 հասցեի հողամասը Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N1517-Ն որոշման համաձայն՝ հասարակական կառուցապատման գոտում գտնվելու պատճառով:
Երևանի քաղաքապետի 2009 թվականի ապրիլի 23-ի N 3274-Ա որոշման կայացման պահին Երևան քաղաքն ունեցել է մարզի կարգավիճակ, իսկ Երևանի քաղաքապետարանը հանդիսացել է «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 110-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Երևանը համարվում է Երևան քաղաքի թաղային համայնքների իրավահաջորդը:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություն կամ լրացում կատարում է միայն այդ նորմատիվ իրավական ակտն ընդունած մարմինը կամ նրա իրավահաջորդը:
Հաշվի առնելով վերոգրյալ իրավական և փաստական հանգամանքները և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2018 թվականի օգոստոսի 1-ի N Կ-27/07/2018-1-0120 որոշումը.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Երևանի Արին-Բերդի փողոցի 4-րդ նրբանցքի հ.13/3 հասցեում գտնվող 333.28քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/ սահմանել բնակելի կառուցապատման։
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված գույքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                           Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ