Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.03.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

681-Ա 13.03.2019թ.

 

ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 4598-Ա ՈՐՈՇՈՒՄՆ
ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Հիմք ընդունելով քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 1-ին մասի, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի դրույթները, Երևանի քաղաքապետարանի և «ՍԱՆԻՏԵԿ» ընկերության միջև 17.09.2013թ. կնքված՝ Երևան քաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման, ներառյալ ձմռան ամիսներին ծառայությունների գնման հ.ԵՔ-ԲԸԾՁԲ-13/71 պայմանագրով (այսուհետ՝ նաև պայմանագիր) հիմնական պայմանների անբաժանելի մաս հանդիսացող 10–րդ գլխի պահանջները.
1. Երևանի քաղաքապետարանի 2013թ. սեպտեմբերի 17-ի հ.ԵՔ-ԲԸԾՁԲ-13/71 պայմանագրով վերապահված իրավունքների և լիազորությունների իրականացումը վերապահել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության համատիրությունների հետ աշխատանքի բաժնի պետ Հ. Խաչատրյանին։
2. Հ.Խաչատրյանին՝ պայմանագրի 10.2-րդ կետի պահանջներին համապատասխան, որպես ցուցումներ տվող պաշտոնական անձ ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության աղբահանության և սանիտարական մաքրման բաժնի աշխատակիցներին։
3. Սույն որոշման գործողությունը տարածվում է Երևանի քաղաքապետարանի և «ՍԱՆԻՏԵԿ» ընկերության միջև 17.09.2013թ. կնքված՝ Երևան քաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման, ներառյալ ձմռան ամիսներին ծառայությունների գնման հ.ԵՔ-ԲԸԾՁԲ-13/71 պայմանագրից ծագող հարաբերությունների նկատմամբ:
4. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2014 թվականի դեկտեմբերի 5-ի «Լիազորված պաշտոնատար անձ նշանակելու մասին» N 4598-Ա որոշումը:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության համատիրությունների հետ աշխատանքի բաժնի պետ Հ. Խաչատրյանի վրա։
6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի վրա:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                          Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ