Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.01.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  
 
69-Ա  15.01.2018թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՂԹՈՂԻՆ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 463-րդ, 464-րդ հոդվածները և Երևանի քաղաքապետի 2010 թվականի ապրիլի 12-ի հ.1541-Ն որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 32-րդ կետը.
1.2018թ. հունվարի 10-ին կայացած գույքի աճուրդային վաճառքի հաղթողին տրամադրել գույք համաձայն սույն որոշման հ.1-3 հավելվածների։
2.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` աճուրդով գնված գույքի վճարման ենթակա գումարների վճարումները սահմանված ժամկետում ու կարգով կատարելուց հետո աճուրդում հաղթողի հետ կնքել գույքի օտարման  պայմանագիր։
4.Ընդունել ի գիտություն, որ գույքի օտարման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման և ֆինանսական վարչությունների պետերի վրա։
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Վ.Նիկոյանը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                    Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ