Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.01.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  
 
72-Ա 15.01.2018թ.

ՀԵՆՐԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈԻԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ  ԳՈՐԾՈՂՈԻԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈԻՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈԻՆՆԵՐ ՈԻ ԼՐԱՑՈԻՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ,  ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սիրանուշ Սերոբյանի և Կարեն Մանուկյանի լիազորված անձ` Հովհաննես Մկրտումյանի դիմումը` Երևանի  քաղաքապետի 2004թ. դեկտեմբերի 14-ի հ.2380-Ա որոշման հիման վրա, Ա. Խաչատրյան  փողոցի հ.22 շենքի բակում գտնվող, 2015 թվականի մայիսի 6-ի սեփականության իրավունքի  հ.18438 և ըստ  օրենքի ժառանգության իրավունքի  հ. 18439 և հ. 18440 վկայագրերով Հենրիկ Մանուկյանից իրենց փոխանցված  մետաղյա ավտոտնակի զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության  ժամկետը երկարացնելու և  անվանափոխություն  կատարելու  մասին։
Ա. Խաչատրյան  փողոցի հ.22 շենքի բակում գտնվող մետաղյա ավտոտնակի  կադաստրային  արժեքը  կազմում  է 789273 ՀՀ դրամ։
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության  հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի  3-րդ,  53-րդ,  59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318-րդ, 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով,  ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, Երևան քաղաքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 26-ի հ.87–Ն  որոշմամբ  հաստատված հավելվածով, հաշվի առնելով << Հողի  և  ունեցվածքի  գործառնություններ >> ՓԲԸ-ի 28.11.2017թ. հ.20/2 Ե-1011 գրությունը.
1.Լիազորել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի  քաղաքապետի անունից, Սիրանուշ Սերոբյանի և Կարեն Մանուկյանի հետ  կնքել  համաձայնագիր՝ Ա. Խաչատրյան  փողոցի  հ. 22 շենքի  բակում գտնվող, 2015 թվականի  մայիսի 6-ի սեփականության իրավունքի  հ. 18438 և ըստ  օրենքի ժառանգության իրավունքի  հ. 18439 և հ. 18440  վկայագրերով իրենց  փոխանցված մետաղյա ավտոտնակի զբաղեցրած 20,4քմ  մակերեսով   հողամասի   համար 13.04.2005թ. կնքված վարձակալության  հ. 897/6 ՊՓ պայմանագրի գործողության ժամկետը  երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին՝  ներառելով  պայմանագրում հետևյալ  փոփոխություններն  ու  լրացումները.
1)պայմանագրում <<Հենրիկ Մանուկյանը>> բառերը  փոխարինել <<Սիրանուշ Սերոբյանը և Կարեն Մանուկյանը >> բառերով.
2)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2021 թվականի հունվարի 1-ը.>>.
3)պայմանագրի 4.2 ենթակետից հանել << ( այդ թվում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով  իրականացնելու կապիտալ շինարարություն)>>բառերը.
4)պայմանագրի 4.4 ենթակետից հանել <<իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին>> բառերը.
5)պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր՝  6.7 ենթակետով, հետևյալ  բովանդակությամբ.
<< 6.7 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես  մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված  կարգով հրաժարվել պայմանագրից>>.
6)պայմանագրի  8-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
<<Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է տվյալ հողամասի կադաստրային  արժեքի 3/երեք/ տոկոսը, որը կազմում է 6554 /վեց հազար հինգ հարյուր հիսունչորս/ ՀՀ դրամ։ Պայմանագրի կնքման պահին հողամասի  կադաստրային արժեքը 1 քմ-ի համար կազմում է 10710 դրամ>>:
2.Սիրանուշ Սերոբյանին և Կարեն Մանուկյանին պատկանող մետաղյա ավտոտնակին  տրամադրել <<Ա.Խաչատրյան փողոց, հ.22 շենք, ավտոտնակ հ.12>> հասցեն։
3.Հանձնարարել <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ին՝ սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի   համապատասխան տարածքային ստորաբաժանմանն ու ՀՀ ոստիկանության Երևան   քաղաքի բաժնին, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին։
4.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում։
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի, <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի տնօրենի վրա։
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում  է  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                    Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ