Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.01.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


76-Ա 19.01.2021թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի Հ.3911-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 24.12.2020թ. տրված հ.18-06-Ի/757 գրությունը.
1. Երևանի քաղաքապետի 2020 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան, Շենգավիթ Արտաշիսյան հ.89 հասցեում՝ սեփականության իրավունքով “ԴՈՍՏ ԻՆԹԵՐՆԵՅՇԸՆԸԼ” ՍՊԸ-ին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին» հ.3911-Ա որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «58081660 (հիսունութ միլիոն ութսունմեկ հազար վեց հարյուր վաթսուն)» բառերը փոխարինել «46912110 (քառասունվեց միլիոն ինը հարյուր տասներկու հազար մեկ հարյուր տաս)» բառերով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                                          Հ.ՍԱՐԳՍՅԱՆ