Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.03.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 771-Ա 19.03.2019թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ՝ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒՅԹՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով աշխատանքային օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասը և Երևանի քաղաքապետի 2019 թվականի փետրվարի 27-ի հ.518-Ա որոշման 1-ին հավելվածի 1-ին կետի պահանջները.
1.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի պետին՝
1)սույն որոշման հ.1 հավելվածի ժամանակացույցին համապատասխան կազմակերպել և ապահովել Երևան քաղաքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ Երևան քաղաքին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթների անցկացումը.
2)Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օժանդակությամբ եռօրյա ժամկետում ապահովել սույն որոշման հ.2 հավելվածի օրինակելի ձևին համապատասխան, հայտարարության հրապարակումը http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաև Երևանի պաշտոնական համացանցային կայքում՝ (www.yerevan.am).
3)ապահովել մրցույթին մասնակցելու համար քաղաքացիներից դիմումների և դիմումին կից ներկայացվող այլ անհրաժեշտ փաստաթղթերի ընդունումը և մրցույթների նախապատրաստական աշխատանքների իրականացումը։
2.Ընդունել ի գիտություն, որ մրցույթներն անցկացվելու են Երևանի քաղաքապետարանի Արգիշտի փողոցի հ.1 հասցեում գտնվող վարչական շենքի 5-րդ հարկի խորհրդակցությունների անցկացման հ.1 դահլիճում և մրցույթներին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց փաստաթղթերն ընդունվելու են Երևանի քաղաքապետարանի Արգիշտի փողոցի հ.1 հասցեում գտնվող վարչական շենքի հ. 201 սենյակում:
3.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի պետի վրա:
4.Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                    Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ