Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.03.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

774-Ա 19.03.2019թ.

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ (ՀՐԱԺԵՇՏԻ) ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ (ԿԱՄ) ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Ատոմ Բաբաջանյանի դիմումը և ղեկավարվելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի 8.1-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4.2-րդ կետով.
1. Անհատ ձեռնարկատեր Ատոմ Բաբաջանյանին՝ 2019 թվականի (ընթացիկ տարվա) համար տրամադրել Երևան քաղաքի Սիլիկյան հին խճուղու թիվ 37/5 հասցեում գտնվող հասարակական նշանակության տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելու և (կամ) մատուցելու թույլտվություն:
2. Ընդունել ի գիտություն, որ քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելու և (կամ) մատուցելու թույլտվության համար ընթացիկ տարվա 1.500.000 դրամ տեղական տուրքը վճարված է:
3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությանը՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելու և (կամ) մատուցելու ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի ապրիլի 30-ի «Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները սահմանելու մասին» N319-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ:
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                               Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ