Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.03.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

775-Ա 19.03.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի Հ.34-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Թիվ 12 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի 21.02.2019թ. հ.026/19 գրությունը և Երևանի քաղաքապետի 21.02.2019թ. հ.19/13655հ հանձնարարականը`
1. Երևանի քաղաքապետի 2019 թվականի հունվարի 14-ի «Թիվ 12 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության նոր պայմանագիր կնքելու թույլտվության մասին» հ.34-Ա որոշման 1-ին կետում՝ «20» թիվը փոխարինել «18.6» թվով:
2. Հանձնարարել «Թիվ 12 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրենին՝ «Ֆարմա-Կար» ՍՊԸ-ի հետ տարածքի վարձակալության պայմանագիրը կնքել սույն որոշումից բխող փոփոխությամբ:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի և «Թիվ 12 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրենի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Հարությունյանի վրա:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                        Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ