Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.01.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  

78-Ա 15.01.2018թ.  

ԼԵՆՏՈՇ ՂԱՐԻԲՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Լենտոշ Ղարիբյանի լիազորված անձ Յուրի Ղարիբյանի դիմումը /նոտարական կարգով 2017 թվականի դեկտեմբերի ութին վավերացված հ. 4367 լիազորագիր/, Երևանի քաղաքապետի  1998 թվականի դեկտեմբերի 25-ի հ.1178 որոշման  հիման վրա,  Զ.Սարկավագի փողոցի հ.125/1 շենքի տարածքում գտնվող, սեփականության իրավունքով Լենտոշ Ղարիբյանին պատկանող ավտոտնակի (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 01.12.1999թ. հ.0093488 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու  մասին:
Զ.Սարկավագի փողոցի հ.125/1 շենքի մոտ գտնվող ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 365 661 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի  3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի  466-րդ և  468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի   հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու  2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված հավելվածով, հաշվի առնելով <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի 28.12.2017թ. հ.20/2 Ե-1009 գրությունը.
1.Լիազորել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արթուր Ստեփանյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի  անունից,  Լենտոշ Ղարիբյանի հետ կնքել համաձայնագիր` Զ.Սարկավագի փողոցի հ.125/1 շենքի տարածքում գտնվող ավտոտնակի զբաղեցրած 25,7քմ մակերեսով հողամասի համար, 1999 թվականի նոյեմբերի 22-ին կնքված հողի վարձակալության հ.4-3434 պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1)պայմանագրի 19-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը. <<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2021 թվականի  հունվարի 1-ը:>>.    
2)պայմանագրի 5.2 ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.   
<<5.2 Վարձակալված հողամասը ենթարկելու բարելավումների և փոփոխություն-ների՝ դրա նպատակային օգտագործմանը համապատասխան:>>.
3)պայմանագրի 5.5 ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
<<5.5 Հողի վարձակալության ժամկետի ավարտմանը կամ պայմանագրի վաղաժամկետ դադարեցմանը նախորդող 3 ամսվա ընթացքում միջոցներ ձեռնարկելու սույն պայմանագրի պայմաններին համապատասխան, վարձակալված գույքը ժամանակին վարձատուին վերադարձնելու համար, հանելու վարձատուի գրավոր համաձայնությամբ իր կողմից հողի վրա կատարված բաժանելի բարելավումները:>>.
4)պայմանագրում ավելացնել նոր 7.6 ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.
<<7.6 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելու վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:>>.
5)պայմանագրի 9-րդ կետում <<տաս>> բառը փոխարինել <<3/երեք/>> թվով և բառով, իսկ <<3764 /երեք հազար յոթ հարյուր 64/>> թվերն  ու բառերը՝ <<3488 / երեք հազար չորս հարյուր ութսունութ/>> թվով և բառերով:
2.Լենտոշ Ղարիբյանին պատկանող ավտոտնակին տրամադրել <<Զաքարիա Քանաքեռցու փողոց, հ.125/1 շենք, ավտոտնակ հ.3>> հասցեն:
3.Հանձնարարել <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>>ՓԲԸ-ին` սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին:
4.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` ՀՀ վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի, <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի տնօրենի վրա:
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում  է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  քարտուղարը:



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                    Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ