Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.03.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

798-Ա 21.03.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի Հ.6887-Ա
ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետի 2012 թվականի հոկտեմբերի 17-ի <<Ինքնակամ կառույցի օրինականացման մասին>> հ. 6887-Ա որոշման 1-ին կետով Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, Երևանի Շահումյան 16-րդ փողոցի, հ.108/1 հասցեում գտնվող 431.16քմ ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված` բնակելի տուն, գործառական նշանակությամբ ինքնակամ կառույցը, համարվել է Երևան քաղաքի սեփականությունը և այն ճանաչվել է օրինական:
Երևանի քաղաքապետի 2012 թվականի հոկտեմբերի 17-ի հ.6887-Ա որոշման 2-րդ կետով սահմանվել է, որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցը և հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած անձ` Կորյուն Քերոբի Մարտիրոսյանին /անձնագիր` AG0325466, տրված 012 կողմից 09.07.2004թ., հաշվառման հասցե` ք.Երևան, Սիլիկյան թաղամաս, հ.5 փողոց, հ.14 տուն/:
Երևանի քաղաքապետի 2012 թվականի հոկտեմբերի 17-ի հ. 6887-Ա որոշման 3-րդ կետով Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Հրաչյա Մուրադյանը լիազորվել է` ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օրինականացման համար սահմանված չափով և կարգով, գումարների վճարումից և այդ մասին Երևան համայնքի բյուջեի համապատասխան հաշվին մուտքագրված լինելու փաստը հավաստող աշխատակազմի ֆինանսական վարչության կողմից տրամադրված գրավոր տեղեկանք-քաղվածքը ստանալուց հետո, 10-օրյա ժամկետում, Երևանի քաղաքապետի անունից գնորդի հետ հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/6305/05/15 վարչական գործով 17.10.2016 թվականին կայացված վճռով Խաչատուր Բաղդասարյանի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ` Կորյուն Մարտիրոսյանի բավարարվել է և մասնակիորեն` Երևան քաղաքի Շահումյան 16-րդ փողոցի հ.108/1 հասցեի օրինականացված կառույցը և հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ՝ կառույցն իրականացրած անձ Կորյուն Մարտիրոսյանին կատարելու, Կորյուն Մարտիրոսյանի հետ առուվաճառքի պայմանագիր կնքելու մասերով, անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետի 2012 թվականի հոկտեմբերի 17-ի հ.6887-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/6305/05/15 վարչական գործով 17.10.2016 թվականին կայացված վճռի դեմ Երևան համայնքի անունից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի կողմից 04.07.2017 թվականին կայացված որոշմամբ մերժվել է:
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի թիվ ՎԴ/6305/05/15 վարչական գործով 04.07.2017 թվականի որոշման դեմ Կորյուն Մարտիրոսյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը վարույթ ընդունելը Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի 09.01.2019 թվականի որոշմամբ մերժվել է:
2.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումները.
Քաղաքացիական դատարավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, ինչպես նաև դատարանի պահանջները կատարման համար պարտադիր են դրանց հասցեատերերի համար և ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
<<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտն անվավեր է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի ակտով, եթե ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվել կամ գործել է` հակասելով ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի:
<<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտն իր իրավական ուժը կորցնում է այն անվավեր ճանաչելու մասին ակտի ուժի մեջ մտնելու պահից (ex nunc), բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի:
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել այդ ակտն ընդունող վարչական մարմնի կամ դրա վերադաս մարմնի կողմից, ինչպես նաև դատական կարգով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասով և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ մասով`
ՈՐՈՇԵՑԻ
1. Անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 2012 թվականի հոկտեմբերի 17-ի <<Ինքնակամ կառույցի օրինականացման մասին>> հ.6887-Ա որոշումը` Երևան քաղաքի Շահումյան 16-րդ փողոցի հ.108/1 հասցեի օրինականացված կառույցը և հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ՝ կառույցն իրականացրած անձ Կորյուն Մարտիրոսյանին կատարելու, Կորյուն Մարտիրոսյանի հետ առուվաճառքի պայմանագիր կնքելու մասով:
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Երևանի քաղաքապետին և դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:
3. Որոշման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                          Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ